Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 04։40-ի սահմաններում, ավտովթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության երկու աշխատակիցներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։ Ջուրն անխնա հոսել է։
Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ս. Եղիազարյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը և մասամբ կիսակողաշրջվել։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Եղիազարյանը և Թադևոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներ են։