Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
«Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել: Նա շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 29-ամյա Աբաբի Յակովն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։