Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը գտել են 33-ամա Աննա․Մ․-ի դի՝ կախված վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին։
Կարյի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ մահացած կինը մեկ ամիս առաջ Մուշ թաղամասից 3-րդ հարկից պատահաբար վայր ընկած երեխայի մայրն է:
Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշում է կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի ծայրամասային «Մուշ» թաղամասի բարձրահարկ շենքի 3-րդ հարկից յոթնամյա տղան ընկել և մահացել է։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին։ Նա ընտանիքի միակ զավակն էր։