Գոգարանում հրդեհված տանը մահճակալի վրա հայտնաբերվել է բնակչի՝ Վ․ Հ․-ի (ծնված 1970 թ․) դին, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 27-ին, ժամը 02։51-ին ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում, ներսում քաղաքացի կա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։47-ին, մարվել՝ 05։14-ին։ Այրվել են տնակը (մոտ 100 քմ) և նկուղային հարկը (մոտ 12 քմ)։