ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարավում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 346 հազար մարդ, էլեկտրամատակարարումը նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել վաղը, հայտնում է «ТАСС»-ը:
Հաղորդվում է, որ նախօրեին Ռուսաստանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոտ 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
«Այսօրվա դրությամբ՝ մնում է էլեկտրաէներգիա մատակարարել 346 հազար սպառողի, Կրասնոդարի երկրամասում, Դաղստանի Հանրապետությունում և Ռոստովի մարզում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում փոթորկի հետևանքով երկու հոգի է մահացել: Ռուսաստանի Սև ծովի ափերին հարվածել է մինչև 40 մ/վ արագությամբ փոթորիկ՝ քամիներով։
Սև ծովի փոթորկից տուժել էին Բաթումի, Քոբուլեթի և Փոթի քաղաքները: