Փրկարարները Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի փլատակներից երկու անձի են դուրս բերել, այս մասին լրագրողներին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ միջոցառումներ են ձեռնարկում հասկանալու, թե փլատակներում այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ։ Սարգսյանը չհստակեցրեց, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։ «Պատճառների մասին այս պահին չենք կարող ասել, քննություն պետք է ընթանա ու արդեն քննությամբ կպարզվի»,- ասաց Սարգսյանը։
Այսօր՝ ժամը 11։43 սահմաններում, 911 համարին ահազանգ էր ստացվել, որ Նոր արեշի 34-րդ փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ենթակա ծառայությունից տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Պայթյունի հետևանքով 2 բնակելի տուն է փլուզվել։ Դեպքի վայրում են գտնվում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Դավիթ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։