Փետրվարի 19-ին Փափազյան փողոցում գտնվող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը փրկարարները մարել են, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրեց, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ-ում ստացել են 4։26-ին։
«Դեպքի վայր է մեկնել է 6 մարտական հաշվարկ, պարզել են, որ 3-րդ հարկում գտվող արագ սննդի կետում այրվել է մեկ սառնարան, որը տեղի ուժերով մարվել է։ Եվս մեկ սառնարան ջերմահարվել է»,- պարզաբանեցին ՆԳՆ-ից։
Նշվում է, որ տուժածներ չկան, և հրդեհն ամբողջությամբ մարվել է։