Մարտի 3-ին Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում․ բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանցից մի քանիսն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։