Մարտի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների դիերը Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Սիսիանի տարածքում ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի շնորհիվ ձորը չի ընկել։
«Որոշ ժամանակ անց վարորդին օգնության են հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան ուղղել են ու դիերը տեղափոխել դիահերձարան»,- գրում է լրատվամիջոցը։
Մարտի 19-ի առավոտյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի էր ունեցել ՃՏՊ՝ ВАЗ 2106-ի և Opel-ի բախմամբ։ ВАЗ 21063 բեռնատարում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով չորս ուղևոր՝ վարորդի 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և նրա 67-ամյա կինն այրվելով մահացել էին տեղում։ Մեկ մարդ վիրավորվել էր։