Մարտի 21-ին` ժամը 13։50-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու տուժածի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու ԲԿ, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներն և կողաշրջվել:
Ըստ կայքի՝ տուժածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։ Նրանց առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: