Մարտի 27-ին Սյունիքի մարզի Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992թ․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990թ․)․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ի․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ըստ գերատեսչության՝ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ․ Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: