Քննչական կոմիտեն Սյունիքում «Ուրալ» զինվորական բեռնատարի հետ կապված վթարի միայն մեկ վարկած է քննում, գրում է «Ժողովուրդ»-ը։
Գերատեսչությունը կարծում է, որ խափանվել են բեռնատարի արգելակները։ Ըստ թերթի՝ բեռնատարի վարորդն ասել է, որ արգելակները չեն աշխատում, ինչից հետո «Ուրալում» իրարանցում է սկսվել, ինչի արդյունքում բեռնատարը վթարի է ենթարկվել։
Այս պահին իրավապահները դեռ չեն հարցաքննել տուժողներին, քանի որ նրանք ի վիճակի չեն ցուցմունք տալ, գրում է թերթը։
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։
Կոտայքում անչափահասի վարած ավտոմեքենան բախվել է ՎԱԶ 2107-ին, կա 4 վիրավոր. ԶԼՄ
Կոտայքի մարզի Արզական գյուղի Երևանյան փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 ուղևոր վիրավորվել է, հայտնել է Shamshyan.com-ը։ Կայքի...