10 անձ քարերով կոտրել է Երևանի Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ» ակումբի ապակիները, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում։ Ոստիկանություն է զանգել ակումբի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ 10 անձ հարձակվել և կոտրում է ակումբի դուռը: Տեղում տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ մի քանի անձինք քարերով հարվածելու միջոցով կոտրել են ապակիները:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչները միջոցներ են ձեռնարկում դեպքի հետ կապված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։