Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 19։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր բարձրությունից ընկել Աղստև գետը։
Նշվում է, որ վթարի հետևանքով 2 անձ տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։