ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տանն է, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը:
Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել 2 մլրդ դրամի (մոտ 4 մլն դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Քոչարյանի պաշտպանների բողոքը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշման դեմ: