Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ

«Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր»: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

«Բացի այդ գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար, ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ:

Ողջունելի է ցանկացած քայլ և նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին:

Այդուհանդերձ հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին»,- ասված է ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Առնչվող Նորություններ

ՆԳՆ-ն հայտարարել է, որ ոստիկանությունը Տավուշում «հատուկ գործողություններ» չի իրականացրել

ՆԳՆ-ն հայտարարել է, որ ոստիկանությունը Տավուշում «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տավուշում ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել։ «Մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե, իբր, ՆԳՆ ոստիկանությունը...

Կոլումբիան «ցեղասպանության պատճառով» խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ

Կոլումբիան «ցեղասպանության պատճառով» խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Բոգոտան հինգշաբթի օրվանից կդադարեցնի դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ, տեղեկացնում է CNN-ը։ Նա Գազայում իսրայելական...

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել
ԶԼՄ-ները տեղեկացել են բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապ հաստատելու Երևանի փորձերի մասին
Հարյուրավոր ոստիկաններով ծեծել են անչափահաս երեխաներին․ Դանիելյանը՝ Կիրանցում տեղի ունեցածի մասին
ՔԿ-ն ծննդկան Մերի Գրիգորյանի մահվան գործով «Վանաձոր» ԲԿ-ի 3 բժշկի մեղադրանք է առաջադրել
«Մամուլից եմ իմացել». նախարարը մեկնաբանել է ՔԿ-ի խուզարկություններն առողջապահական հիմնարկներում
Չորս զինծառայողի կյանք խլած «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ զորամասի 2 պաշտոնյա է կալանավորվել
Ոստիկանությունը վախի մեջ է․ Բագրատ Սրբազան
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում մարտի 3-ին
ՆԳՆ-ն հայտարարել է, որ ոստիկանությունը Տավուշում «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Իրավիճակը Կիրանցում (ուղիղ)

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգին...

Կարդալ

ԶԼՄ-ները տեղեկացել են բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապ հաստատելու Երևանի փորձերի մասին

Հայաստանի կառավարությունը դիմել է բրիտանական Sanctuary Counsel խորհրդատվական ընկերությանը՝ բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապեր փնտրելու համար, գրում է Intelligence Online...

Կարդալ