Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը գործադիրի այսօրվա՝ հունիսի 17-ի նիստին ներկայացրեց դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։
Փոփոխությունները վճռաբեկ պալատում վարչական պալատի առանձնացմանն է վերաբերում։ Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրությամբ Վարչական դատարանն ամրագրված է որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ այդ ոլորտում դատական պաշտպանության իրացման իրավունքի արդյունավետության համար։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։ Ըստ այդմ, Հայաստանում կստեղծվեն երկու անկախ դատական մարմիններ՝ Վարչական պալատ և Քաղաքացիական պալատ: