Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է շիրակցի 13 գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ։
13 շիրակցի ռազմագերիներն են՝ Ռաֆիկ Կարապետյանը, Հրայր Թադևոսյանը, Գուրգեն Գալոյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Պաշտոնական Բաքուն նրանց մեղադրում է ահաբեկչության ու այլ հանցանքներ կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել: