Այս վիճակում, այս պայմաններում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող ունենալ։ Դա կլեգիտիմացնի խախտումները, երկրորդը՝ կարող է ավելի մեծ լարվածության բերել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ դեմարկացիա և դելիմիտիացիա պետք է լինի առնվազն ադրբեջանական զինծառայողների՝ ՀՀ սահմաններից հեռացմանը զուգահեռ։
Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ այս պահին իշխանությունները հայտարարում են, որ եթե հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայվեն, կանցնեն սահմանազատման աշխատանքներին, և հարցին՝ մասնավորապես, Գեղարքունիքի մարզում սահմանազատման աշխատանքների հետ կապված ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ, Արման Թաթոյանը պատասխանեց․
«Ինձ համար ամենակարևոր հարցը մեր սահմանային բնակիչների իրավունքների վերականագնումն է։ Սահմանային դեմարկացիա և դելիմիտացիա պետք է լինի միայն այն պայմաններում, երբ վերականգնված կլինեն մեր քաղաքացիների իրավունքները»։
Armenia Today-ի թղթակիցը նաև հետաքրքրվեց, թե ՄԻՊ-ն ինչպես է գնահատում Սյունիքի մի քանի համայնքների ղեկավարների ձերբակալությունները և աշխատակազմից այց կիրականացնե՞ն Քարահունջ՝ Որոտան վարչական շրջանների ղեկավարներին:
Այս հարցերին Արման Թաթոյանը չպատասխանեց։ Նա անպատասխան թողեց նաև այն հարցը, թե որպես վկա ներկայանալո՞ւ է ՍԴ, և ընտրություններում արձանագրված մարդու իրավունքների ի՞նչ խախտումներ է ներկայացնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։