Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը։