Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ Մենուա Հովսփյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝ յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։