«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվների վրա կալանք է դրվել։
Այս մասին Armenia Today-ին հայտնել է Տիգրան Արզաքանցյանի մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։
Հնարավոր պատճառների և այլ մանրամասների վերաբերյալ հարցերը Հովհաննիսյանը չի մեկնաբանել։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ՀԴԿ նախկին անդամ Տիգրան Արզաքանցյանը մտնում է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցություն։ Այսօր տեղի ունեցավ կուսակցության համագումարը։