Խորհրդարանը քննարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, որ գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձվելու իրավական հիմք սահմանված չէ:
Այդ պատճառով էլ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում ցանկանում են լրացում կատարել։
«Մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձին, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալը։
Մանրամասները՝ տեսանյութում։