Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանն ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։