ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը վատառողջ է և ներկայացրել է բժշկական տեղեկանք։ Իսկ երկրորդ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրավոր տեղեկացրել է, որ չի ստանձնում Գևորգյանի պաշտպանի դերը։
Արմեն Գևորգյանը երկրից մեկնելու դիմում էր ներկայացրել, սակայն փաստաբանների բացակայության պայմաններում նա չցանկացավ հարցը քննարկել։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, որտեղ կքննարկվի նաև Գևորգյանի՝ երկրից հեռանալու մասին միջնորդությունը։