Պարբերաբար մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ մի շարք դատավորներ հրաժարվում են ապօրինի գույքի բռնագանձման գործերը քննելուց, ինչի հետևանքով, ըստ նույն լուրերի, գործերում որևէ դրական տեղաշարժ չկա։ Armenia Today-ի թղթակիցն այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց՝ կապված վերոնշյալ գործընթացի հետ։
Հարցին՝ ի՞նչ փուլում է գործընթացը, նախարարն ասաց․ «Ես առանձին գործերի քննություններին ո՛չ միջամտում եմ, ո՛չ հետևում, իսկ դուք խոսում ենք դրանց մասին»։
Չմեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը՝ նա հավելեց․ «Ես կարող եմ միայն ասել, որ կոնկրետ հարցերով ճիշտ կլինի դիմել Գլխավոր դատախազություն։ Այնտեղ են գործերը քննության ենթարկվում ու հենց իրենք են իրավասու կոնկրետ գործերով արձագանքել»։
Մանրամասները՝ տեսանյութում։