Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին հրավիրել են ոստիկանություն։ Նա ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով կասկածյալի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ոստիկանությւոնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն մելիքյանը;
«Արմինե Ադիբեկյանը համալրեց նիկոլականներին «ծանր վիրավորանք» հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող հարյուրավոր քաղաքացիների գունդը։
Կարգավիճակը՝ կասկածյալ, խափանման միջոցը՝ ստորագրություն, տրամադրությունը՝ բարձր։
Հիշեցնեմ, որ այս խայտառակ հոդվածն ընդունելիս Ազգային ժողովում հիմնական զեկուցողը Քրիստինե Գրիգորյանն էր – ներկայում՝ քպ-ի ՄԻՊ թեկնածուն»,-ավելի ուշ իր Facebook-յան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։