Մինսկի ազգային օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացին, ով մեղադրվում է հայրենիքում սպանության մեջ, հայտնում է BelTA-ն Պետական սահմանային կոմիտեից։
«Հայաստանի 24-ամյա քաղաքացին փորձել է թաքնվել քրեական հետապնդումից: Դեկտեմբերի 29-ին երիտասարդը Բաթում-Մինսկ չվերթի ժամանակ ստուգվելիս սահմանային հսկողության աշխատակցին ներկայացրել է կեղծ փաստաթուղթ: Կեղծիքն աննկատ չի մնացել. օտարերկրացին կալանավորվել է մինչև նրա ինքնությունը պարզելը»,- ասվում է ՔԴԿ-ում:
Պարզվել է, որ այդ կերպ տղամարդը փորձել է խուսափել հանցագործությունների կատարման պատասխանատվությունից, որոնք Հայաստանում որակվում են որպես սոցիալապես վտանգավոր արարքներ՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելն ու պահելը։
«ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություն են տարածել Երևանի բնակչի կողմից կատարված հանցագործության հանգամանքների մասին։ Պատճառները, որոնք դրդել են երիտասարդին սպանություն գործել անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, պարզ են. վիճաբանություն ռեստորանում, ծեծկռտուք, 15 կրակոց հանցագործի և ընկերների ուղղությամբ»,- նշել են վարչությունից։
Այժմ հարցը որոշվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածով` գիտակցաբար կեղծ փաստաթուղթ օգտագործելու և մեղադրյալի հետագա արտահանձնման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: