«Կարծում եմ՝ նախագահը շտապեց հրաժարականի հարցով, որ չուներ լիազորություններ։ Ինչո՞ւ եմ ասում շտապեց, քանի որ հենց այս խորհուրդը պետք է լուծեր այդ խնդիրները»։ Այս մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրատվամիջոցներին ասել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Ըստ Անդրեասյանի՝ քննարկումները լինելու են բաց, լսելու են բոլոր մասնակիցներին։ «Մենք պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը, ու հասկանանք՝ դա Հայաստանի համար ընդունելի է, թե՝ ոչ»,- նշեց նախարարը։
Անդրեասյանը նշեց նաև, որ գլոբալ առումով խնդիր կա, այսպես կոչված, «սուպերվարչապետական համակարգից» անցում կատարել դեպի ավելի հավասարակշռված համակարգ։ «Անձամբ ես դեմ կլինեմ այդ համակարգի փոփոխությանը, քանի որ դա իրավական երկրաշարժ է»,- նշեց Անդրեասյանը։
Նա նշեց, որ խնդիրը հիմնավորումների մեջ է, որ պետք է բերի խորհուրդն իր որոշումներով։ «Հայաստանի պես երկրում, որը վտանգների առաջ է, նախագահականն է ճիշտ, թե կիսանախագահականը։ Մեր երկիրը կարող է այդ դեպքում հայտնվել լուրջ ճգնաժամերի առաջ կանգնել։ Հիմա էլ ուժեղ է վարչապետական համակարգը, որը պետք է հավասարակշռության դաշտ բերել»,- նշեց Անդրեասյանը։