Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից` հավելելով, որ Փիլոյանը կալանվորվել է 2 ամսով։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Կոմիետում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։