Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդը խնդիրներ չի ունեցել ոստիկանության հետ։
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ:
«Հայտնում ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին: Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։