Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քրգործեր էին հարուցվել 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքերի առթիվ: Նարեկ Մանթաշյանը, ըստ ԱԱԾ-ի, մասնակցել է ՀՀ կառավարության թիվ 1 շենքում կատարվող զանգվածային անկարգություններին և կազմակերպչական գործողություններ է իրականացրել: Նա այժմ կալանավորված է: Ավելի վաղ ևս Մանթաշյանի պաշտպանները ահազանգել էին նրա առողջական խնդիրների մասին։ Նարեկ Մանթաշյանը շաքարային դիաբետ ունի։