Վաղարշապատ համայնքի «Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամներն ազատության մեջ են: Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել:
«Ս. Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները իրավաբանորեն բերման էին ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, իսկ իրականում՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր գործունեության համար»,- նշել է Կոչուբաևը։