Դատարանում ստացել է «Բաց հասարակություն» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) հայաստանյան մասնաճյուղի լուծարման մասին փաստաբանների հայցը:
Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվության համակարգից։ Հայցը դատարանում ստացվել է հունիսի 14-ին, գործի քննությունը հանձնարարվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին:
Գործով հայցվորներ են հանդիսանում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը։ Հայցի շրջանակներում նրանք պահանջում են հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի լուծարում։ Հայցով որպես պատասխանող նշված է Հայաստանում «Սորոսի» հիմնադրամի ներկայացուցչությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ին, նշված հայցը դատարան ներկայացնելու մասին էր հայտնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։