ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն, ազատության մեջ է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։
Խոսքը վերաբերում է մայիսի 31-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։