Այսօր՝ օգոստոսի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա, դի կա:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, որը սովորում էր Երևանի բուհերից մեկում: