Երևանի քաղաքապետարանը 3 հայց է ներկայացրել ընդդեմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` չթույլատրված հավաքներ կազմակերպելու համար:
Խոսքն, ըստ էության, վերաբերում է այս տարվա մայիս ամսից մեկնարկած համապետական բողոքի ակցիաների կազմակերպման համար պատասխանատվության ենթարկելուն։
«Դատալեքս» դատական տեղեկատվական կայքի ուսումնասիրությունից պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը մի քանի վարչական գործերով պահանջում է Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար: Նշված հոդվածը սահմանում հավաքներ անցկացնելու`օրենքով սահմանված կարգը խախտելու`առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար.
Նշված գործերով նիստերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվարին: