Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրերը՝ Անուշ Մինասյանը և Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան: Այս մասին տեղեկանում ենք Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից:
Նշվում է, որ Սարգսյանի դուստրերը կանչվել են ապօրինի ծագման գույքի բռնագրավման գործով։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,- նշված է ծանուցման մեջ։
Տեղեկանում ենք նաև, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը և նրա կինը` Աննա Արամի Նիկոյանը նույնպես հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան։