«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ԱԹՍ-ի միջոցով թմրանյութեր և բջջային հեռախոսների փոխանցման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ այսօր, ժամը 11։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի միջոցով (դրոն) ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։
«Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7․55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։