Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Շիրակի մարզի բնակչի կալանավորման մասին, որի դրդմամբ իր կինը փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ Աշոցքի ոստիկանները միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և գիշերել նրա տանը:
Տուժողի վկայությամբ՝ ամուսինը իրենց հյուրընկալած տղամարդուն առաջարկել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ իր հետ՝ ասելով, որ իրենց փող է պետք, որ Գյումրի վերադառնան:
Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը սեռական հարաբերություն էր ունեցել 19-ամյա կնոջ հետ։ Կատարվածից հետո կինը ամուսնուց բաժանվել էր։
Ըստ հաղորդագրության՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու հատկանիշներով։
Աշոցքի ոստիկանները կալանավորել են 34-ամյա տղամարդուն և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: