«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՄԻՊ թեկնածու է առաջադրվել Անահիտ Մանասյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ըստ Կոնջորյանի՝ խմբակցությունը շատ լրջորեն է մոտեցել այդ հարցին և դիտարկել է տարբեր թեկնածուների։ «Փորձել ենք գտնել լավագույն թեկնածուին և համարում ենք, որ տիկին Մանասյան իր մասնգիտական կարողություններով, անցած ճանապարհով և սկզբունքներով այն թեկնածուն է, որ կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,-նշեց նա։
Կոնջորյանի պնդմամբ՝ նոր թեկնածուն քաղաքական կաշկանդվածություն չի ունենալու, ինչպիսին նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն էր։ «Տիկին Գրիգորյանն ապացուցեց, որ ամենևին էլ որևէ տեսակի կաշկանդվածություն չուներ իրեն վերապահված լիազորությունները անխոչընդոտ իրականցնելու համար։ Մանասյանի ընտրվելու պարագայում ևս այդ լիազորություններից օգտվելու է»,-հայտարարեց նա։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխանությունները վերջապես որոշել են ՄԻՊ թեկնածուին և որ թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։