ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
Գերատեսչությունում խուզարկությունների պատճառները չնշեցին։ Մկրտչյանը պարզաբանեց, որ այլ մանրամասնությունները կներկայացվեն ավելի ուշ։
Խուզարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը հաստատեց նաև ՔԿ-ի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դատարանի որոշման հիման վրա իրականացվում են խուզարկություններ։ Այս պահին դեռևս շարունակվում են քննչական գործողությունները»,-հայտնեց նա։
Ըստ ԶԼՄ-երում տարածված տեղեկատվության՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։