Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին: Այս մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունում:
Մանե Թանդիլյանն ապա հավելում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ: «Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ սույն քրեական վարույթի նկատմամբ Դուք կարող եք ազդեցություն ունենալ․ Դատարանի կողմից կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը կարող է փոխվել կամ վերացվել ցանկացած պահի»,֊եզրափակում է Թանդիլյանը։