44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Հայտնում են, որ Գալեյանը ձերբակալվել է սեպտեմբերի 6-ին։
«Գարիկ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց»,-նշում են ՔԿ-ից։
Սեպտեմբերի 8-ին Գալեյանին նոր մեղադրանք են առաջադրելՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություт, որը կատարվել է որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժը՝ երկուսից հինգ տարի ազատազրկում)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ձեռքբերում, իրացում, տեղափոխում, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
ՔԿ-ից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ «հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա խախտել է ազատության մեջ մնալու պայմանը»։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Armenia Today-ը հայտնել էր Գալեյանի ձերբակալության մասին։
Հունիսին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: ՔԿ-ն հայտնել էր, որ այդ անձինք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Ավելի վաղ Արթուր Գալեյանը ձերբակալվել էին, սակայն, դատարանը չէր բավարարել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը։