Քննչական հայտնել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հովիկ Աղազարյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Նրա ինքնությունը չի հաղորդվում, նշվում են միայն սկզբնատառերը՝ Ա.Գ.։
Քննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին զինվորական պանթեոնում բանավոր վիճաբանություն է ծագել ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի, Հովիկ Աղազարյանի և քաղաքացիների միջև, որի ժամանակ քաղաքացիներից մեկը հարվածել է Աղազարյանին։
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը մի խումբ անձանց կողմից, պատժվում է մինչև 1 տարի ազատազրկմամբ) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։
Գերատեսչությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մնացած մասնակիցներին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ։