Քրեակատարողական ծառայության ծառայողները «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում հայտնաբերել են արգելված իրեր, հայտնում է հիմնարկի մամուլի ծառայությունը:
Իրավապահ մարմինները տարբեր խցերից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ծխախոտ, ինքնաշեն ոգելից խմիչք, այլ արգելված իրեր, ինչպես նաև խցերից դուրս են բերել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա։
Նշվում է, որ առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի շրջանառության մասով Քրեակատարողական ծառայությունը համապատասխան նյութերն ուղարկել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Նշանակվել է ծառայողական քննություն՝ արգելված իրերի ներթափանցման ուղիները պարզելու համար։