Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր է համարել Անի Եղիազարյանին «Հ. Թումանյանի» անվան թանգարանի տնօրենի պաշտոնից ազատելու ԿԳՄՍ նախարարի հրամանը, հայտնել է Եղիազարյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով դատարանի վճիռը:
Դատարանը վճռել է բավարարել Հ. Թումանյան թանգարանի տնօրենի հայցն ամբողջությամբ՝ անվավեր ճանաչելով հայցվորին տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանը, որոշել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձ:
Եղիազարյանն աշխատանքից ազատվել էր 2023 հոկտեմբերի 27-ին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացնելու պատճառներին, նշել էր, որ նա ինքնակամ մեկնել է գործուղման՝ ավելի քան 20 օր կառույցը թողնելով առանց ղեկավարման։