Ապրիլի 3-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, 25-30 տարեկան տղամարդը մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ի բաժանմունք, խլացուցիչ ատրճանակով սպառնալով՝ փող է պահանջել, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Աշխատակիցներից տեղեկանալով, որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (զենքի գործադրմամբ ավազակություն, պատժվում է մինչև վեց տարի ազատազրկմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի ապօրինի պահելը, կիրառելը, պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ):
Իրավապահներն իրականացնում են անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ և հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու համար: Նախաքննությունը շարունակվում է: