Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգել է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։
Փաստաբանն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ոստիկաններն ինչպես են քաղաքացուն ուղեկցում շտապօգնության մեքենա։
Քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է փաստաբանի ահազանգին։
«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն»,- հայտնել են ՄԻՊ-ից։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ստացված ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։