Skip to main content
Աջակցություն 08 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10224')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 582)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 184)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 121)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 75)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 669)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Եկել է ռազմավարական պատկերացումների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու և դրանք իրագործելու ժամանակը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: 

Գործադիրի ղեկավարը մասնավորապես արձանագրել է, որ առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա, քանի որ ավարտվել է անցումային կառավարման տրամաբանությամբ աշխատանքը, որի ապացույցը տնտեսության արդի իրավիճակն է։

«Առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք»,- ընդգծել է վարչապետը, հավելելով, որ հեղափոխությունից հետո դրվել են կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 1.5 տարվա ընթացքում հաջողվել է նախ լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները, ապա ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը։

Ըստ վարչապետի՝ կարևոր է արձանագրել, որ 2018 թվականին ներկայիս իշխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարման պատասխանատվությունը ստանձնել է սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում , որն այժմ կայացած իրողություն է:

«1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դնենք մեր հետագա գործունեության հիմքում»,-նշել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ հետագա զարգացման ռազմավարության անհրաժեշտության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կառուցված լինի ռազմավարական տրամաբանության վրա, սակայն խնդրի լուծման համար ունենք մի շատ կարևոր մարտահրավեր. ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ լուրջ փոփոխություններ կրել: 

«Հետևաբար, մենք ունենք 2 խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և միևնույն ժամանակ այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի ռազմավարական մեր մշակումները, մեր փաստաթղթերը չկորցնեն կապն իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը»-ընդգծել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սկսվում է Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ քննարկումները, որի արդյունքում պետք է մշակվի ռազմավարություն, որը կունենա գործնական արժեք և նշանակություն: 

«Ռազմավարությունը պետք է լինի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ընդհանուր առմամբ մեր հանրային, պետական կյանքի սինխրոնացման հիմնական գործիքը, որպեսզի, ինչպես ժողովրդական լեզվով է ասվում, մեր ամբողջ պետական համակարգը նույն մեխին խփի, նույն նպատակին մղվի և նույն գործիքակազմերով առաջնորդվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ 1.5 տարվա աշխատանքը ցույց է տվել, որ առաջին հայացքից բարդ թվացող խնդիրը հնարավոր է լուծել։

«Եկել է խնդիրը գործնականորեն ձևակերպելու, ընդունելու և ռազմավարական պատկերացումների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու և դրանք իրագործելու ժամանակը»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը և դրանից բխող ոլորտային ռազմավարություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացին, ռազմավարությունների սուբորդինացիոն համակարգին, միմյանց համապատասխանեցման և փոխգործուն կապի ստեղծման, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման հարցերին:

Վարչապետը կարևորել է նախարարությունների և շահագրգիռ պետական մարմինների միջև համակարգված մշտական աշխատանքը, հանձնարարել ռազմավարությունների մշակման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում և ներկայացնել ռազմավարությունների աստիճանակարգության սխեմա:

Թեգեր: Նիկոլ Փաշինյան